Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստան առաքել ևս 4500 տոննա դիզելային վառելիք։
APA-ին հայտնի է դարձել, որ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից երկաթուղով կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին։
Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։
Հ.Գ.: Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության ու շարունակվող պահանջների ֆոնին ՀՀ գործող իշխանությունը թշնամի երկրից վառելիքի ներկրումը համարում է բացառիկ ձեռքբերում և իբրև թե արդեն հաստատված խաղաղության վկայություն։
Add new comment