Իրանը մոտ է Չինաստանից հականավային թեւավոր CM-302 հրթիռներ ձեռք բերելու գործարքի ավարտին
Ռոյթերզը հայտնում է, որ Իրանը մոտ է Չինաստանից հականավային թեւավոր CM-302 հրթիռներ ձեռք բերելու գործարքի ավարտին: Չինական այդ հրթիռները, որ նախատեսված են արտահանման համար՝ Չինաստանն իր համար ունի դրանց այլ տեսակ, ունեն հիպերձայնային արագություն:
Իրանն ունի հիպերձայնային հրթիռներ, բայց դրանք երկիր-երկիր տեսակի են, որոնք կիրառվեցին նաեւ Իսրայելի դեմ:
Չինաստանից գնվող տարբերակը արձակվում է նավատորմից եւ նախատեսված է ջրային թիրախներ խոցելու համար եւ կարող են արձակվել մինչեւ 290 կմ հեռավորության վրա:
Հայտնի չէ, թե ինչ ծավալի գործարքի մասին է խոսքը, այսինքն քանի՞ հրթիռ է ձեռք բերում Իրանը: Բայց, եթե գործարքն իրական է, ապա անկասկած է, որ այն կարող է լինել գործոն, որը որոշակիորեն փոխում է ռեգիոնում ուժերի բալանսը՝ եթե ոչ այսպես ասած քանակական, ապա որակական իմաստով: Միաժամանակ, իհարկե այդօրինակ հրթիռային տեխնոլոգիայի վաճառքը նշանակում է նաեւ քաղաքական ներգրավվածություն, ըստ այդմ դա կնշանակի ոչ միայն Իրանի ռազմածովային կարողությունների ընդլայնում, այլ նաեւ Չինաստանի քաղաքական դերակատարման ընդլայնում Ծոցի ռեգիոնում: 🇮🇷🇨🇳
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք
Add new comment