Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան երկրի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։
Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Գյումրու այս բազայի բաղադրիչն է նաև Երևանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազան։
Վարշավայում պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային բազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանն ընդգծել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել։
«Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գտնվելու թեմայով։ Մենք սերտ համագործակցություն ունենք ՌԴ–ի հետ` տնտեսական և քաղաքական կապեր են հաստատվել», – նշել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա կրկին հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Երևանի նկատմամբ։
Բայց Փաշինյանը նաև նշել է Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վճռորոշ դերը 2020 թվականի նոյեմբերին ԼՂ–ում հրադադար հաստատելու գործում։
Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները վարչապետը բնութագրել է որպես «վերափոխում ապրող»։
Add new comment