Աֆղանստանն ու Պակիստանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել՝ ի պատասխան իրենց տարածքում Պակիստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծությունների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Աֆղանստանի «Խալիդ իբն Վալիդ» 201-րդ բանակային կորպուսի խոսնակը։
«Սկսվել են Աֆղանստանի արևելյան նահանգներում Պակիստանի ուժերի դեմ Աֆղանստանի կառավարական ուժերի պատասխան հարձակումները։ Մինչ օրս գրավվել է թշնամու երեք դիրք»,- ասել է նա։
Ավելի վաղ՝ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել Աֆղանստանի երկու նահանգների բնակավայրերին, որի հետևանքով զոհվել, վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Add new comment