ԱՄՆ-ԻՐԱՆ ՆՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ԻՐԱՆ ՆՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Տարածաշրջանում պահպանվում են վերջին շրջանի ակտիվությունը։ Հարևան Իրանը և ԱՄՆ-ը չեն դադարեցնում միմյանց նկատմամբ կոշտ քաղաքականությունը։
Ջո Բայդենը շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին, եթե նրանք Իրանի կողմից հարձակման ենթարկվեն։ Վերջինս հայտնել է, որ ամերիկյան հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից ամերիկյան զորքերի նկատմամբ կատարված հարձակման։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի խոսնակ Քայվան Խոսրավին հերքել է պաշտոնական Վաշինգտոնի այն պնդումները, թե Թեհրանը մասնակցել է Սիրիայի արևելքում ամերիկյան բազաների նկատմամբ իրականացված հարձակումներին։
ԱՄՆ-ի հարևան Կանադայի իշխանություններն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկում ընդգրկել են ավելի մեծ թվով անհատների և ընկերություններ։
Ռուսական կողմը Իրանի պատժամիջոցներն անվանելով անօրինական՝ պահանջում է դրանց վերացումը։
Add new comment