Լիգա

Արաբական պետությունների լիգան կոչ է արել Իրանին դադարեցնել հարվածները արաբական երկրների նկատմամբ

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դիմել են Իրանին՝ պահանջելով անմիջապես դադարեցնել հարձակումները Մերձավոր Արևելքի պետությունների տարածքների վրա և ցուցաբերել խոհեմություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է կազմակերպության Facebook էջում։

«ԱՊԼ անդամ պետությունները վճռականորեն դատապարտում են Իրանի կողմից Մերձավոր Արևելքի պետությունների ինքնիշխանության խախտումը: Կոչ ենք անում Իսլամական Հանրապետությանը անմիջապես դադարեցնել նման գործողությունները, ցուցաբերել խոհեմություն և թույլ չտալ, որ ընթացիկ կոնֆլիկտը ընդարձակվի»,- նշվում է փաստաթղթում։

Add new comment