Իհպկ

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասին

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասին։

Նշվում է, որ թիրախավորվել են  Թել Ավիվը, Հայֆայի և Երուսաղեմի ռազմական կենտրոնները։

«Մենք վրեժ կլուծենք նահատակների արյան համար և կպաշտպանենք երկրի անվտանգությունը, ազգային շահերը և տարածքային ամբողջականությունը», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Նպատակակետերի թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերը, օդանավակայանները, անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը և հակաօդային պաշտպանության համակարգերը։

Դրանից հետո Իսլամական Հանրապետության իշխանությունները պատասխան հարվածներ հասցրին Իսրայելին և ԱՄՆ թիրախներին Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Հորդանանում։ Հարվածի ենթարկվեց նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։

Add new comment