Submitted by detq-editor on
«Հայաստանն ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիև

«Հայաստանն ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիև

Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Թվիթերի» իր միկրոբլոգում հրապարակել է օրվա կապակցությամբ գրառում՝ կրկին մեղադրելով հայկական կողմին։

Ալիևի հրապարակման մեջ ասվում է. «Ապրիլի 4-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է։ Հայաստանը 30 տարվա ընթացքում ավելի քան 1 միլիոն ական է տեղադրել Ադրբեջանի օկուպացված տարածքներում։ Ադրբեջանն ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։ 1990-ականների սկզբից մեր ավելի քան 3300 քաղաքացի ականների զոհ է դարձել։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից, երբ ավարտվեց պատերազմը, Հայաստանում ականային «ահաբեկչության» հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի մինչև 300 քաղաքացի»։

Ալիևը նշել է, որ Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքներում լայնածավալ աշխատանք է տարվում ականազերծման ուղղությամբ։

Դիմելով միջազգային հանրությանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ջանքերը՝ վերջ դնելու աշխարհում ականապատված ահաբեկչությանը։

Նշենք, որ Ալիևը Հայաստանի՝ ավելի քան մեկ միլիոն ական տեղադրելու մասին հայտարարություն էր արել դեռևս անցյալ տարի հոկտեմբերին Ակնա այցելության ժամանակ։ Ընդամենը ամիսներ առաջ Բաքվի բռնապետը հայտնել էր, որ ականներից ոչնչացվել կամ վիրավորվել է 250 քաղաքացի, մինչդեռ հիմա այդ թիվը, ըստ նրա, հասել է 300-ի։ Հատկանշական է, որ Ալիևը, մեկ այլ հայտարարության մեջ գովելով սակրավորների աշխատանքը, նշել է՝ նրանց շնորհիվ է, որ ականներից տուժածների թիվը չի անցնում 10-ը։

Add new comment