Կհվ

ԿՀՎ նախկին տնօրենը հայտարարել է, որ Եվրոպայի ներգրավումն իրանական պատերազմին, անշուշտ, հնարավոր է

Եվրոպայի մասնակցությունն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությանը, անշուշտ, հնարավոր է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է ԿՀՎ նախկին տնօրեն և ամերիկյան բանակի գեներալ Դեյվիդ Պետրեուսը։

Նա պարզաբանել է, որ Եվրոպայի մասնակցությունը հիմնավոր կլիներ հենց սկզբից, թեև ընդգծել է, որ եվրոպական երկրներից ի սկզբանե չէր սպասվում մասնակցությունն այդ գործողությանը։

«Ինչքան ես հասկանում եմ, դա պարզապես քննարկվել է», – ասել է Պետրեուսը՝ անդրադառնալով եվրոպացիների կողմից ռազմական արշավի հարձակողական մասին միանալու հնարավորությանը։

«Ես չեմ կարող կանխատեսել արդյունքը, բայց քանի որ այն քննարկվում է, դա նշանակում է, որ այդ տարբերակը գոյություն ունի։ Իրանը չի սահմանափակվի թիրախավորելով միայն ԱՄՆ-ի և Իսրայելի բազաները», - ասել է ԿՀՎ նախկին տնօրենը՝ մատնանշելով քաղաքացիական ենթակառուցվածքներին, հարևան Ծոցի երկրների օդանավակայաններին և նավահանգիստներին, ինչպես նաև Կիպրոսում գտնվող բրիտանական բազաներին հասցվող հարվածները։

Add new comment