Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները միջազգային իրավունքի խախտում են. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն անվանել է միջազգային իրավունքի սահմաններից դուրս՝ նշելով, որ դրանք տարածաշրջանում հակամարտության սրացում են առաջացրել։
Ֆրանսիայի առաջնորդն այս հայտարարությունն արել է ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից։
«Մերձավոր Արևելքում պատերազմը կրկին բռնկվել է։ Այն սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածների հետևանքով, տարածվել է տարածաշրջանում և ծանր հետևանքներ ունի բոլորի խաղաղության և անվտանգության համար։ … Բանակցությունները փակուղի են մտել, և Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որոշել են ռազմական գործողություններ սկսել։ Այս գործողությունները իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը մենք չենք կարող արդարացնել»,- հայտարարել է Մակրոնը։
Add new comment