Submitted by detq-editor on
Բայրամովը կրկին անդրադարձել է հայ բնակիչների՝ այսպես կոչված վերաինտեգրման հարցին

Բայրամովը կրկին անդրադարձել է հայ բնակիչների՝ այսպես կոչված վերաինտեգրման հարցին

«Ադրբեջանը վճռական է տրամադրված Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին հասարակությանը վերաինտեգրելու հարցում»,- այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Բիկ Լումի հետ հանդիպմանը։

Բայրամովը ներկայացրել է հայ-ադրբեջանական հակամարտության և դրա արդյունքների, հակամարտության ավարտից հետո օկուպացված տարածքներում իրականացվող  աշխատանքների մասին։

Նա շեշտել է, որ «Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման, ինչպես նաև հայ բնակիչների վերաինտեգրման հարցում» (նկատի ունի Արցախի բնակչությանը - խմբ․)։

Բայրամովը միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին «ռազմաքաղաքական սադրանքների, պարտավորություններից խուսափելու միջոցով բանակցությունների իմիտացիա ստեղծելու, ականների սպառնալիքը շարունակելու, ինչպես նաև իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից սահմանված կարգով դուրս չբերելու մեջ»։

Add new comment