ԱՄՄ

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ ունեցել է ռազմական տեխնիկայի ու սարքավորումների ավելի քան 2 միլիարդ դոլարի կկորուստ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. 

Ըստ թուրքական Անադոլու գործակալության հաշվարկի, Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ ունեցել է ռազմական տեխնիկայի ու սարքավորումների ավելի քան 2 միլիարդ դոլարի կկորուստ:

Ամենաթանկ կորուստը համարվում է Կատարում տեղակայված ռադիոլոկացիոն վաղ հայտնաբերման կայանը՝ AN/FPS-132, որն արժե 1,1 միլիարդ դոլար: ԱՄՆ Իրանի հարվածի հետեւանքով ԱՄԷ-ում կորցրել է երկու THAAD կայան, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 500 միլիոն դոլար: Քուվեյթում ԱՄՆ կորցրել է երեք Ֆ-15 կործանիչ, որն ըստ ամերիկյան կողմի տեղեկության խոցել է Քուվեյթի ՀՕՊ համակարգը՝ այսպես ասած բարեկամական կրակի հետեւանքով: Օդանավերը համախառն գնահատվում են մոտ 280 միլիոն դոլար: Կորուստներ են եղել նաեւ Բահրեյնի ռազմակայանում, ոչնչացվել է մի քանի արբանյակային կապի կայան, որոնք գնահատվում են մի քանի տասնյակ միլիոն դոլար:

Սա իհարկե թերեւս մոտավոր հաշվարկ է, այն իմաստով, որ հայտնի կորուստներն են: 

Անհայտ են Իսրայելի կորուստները, եւ իհարկե Իրանի կորուստները: Դրանց վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ չկան: Ենթադրվում է, որ ամենից շատ կորուստ կունենա Իրանը, հաշվի առնելով հարվածների ինտենսիվությունը եւ մասշտաբը:🇺🇸🇮🇷🇮🇱

Add new comment