Թրամփ

ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին

Ամերիկյան զորքերը ռազմական գործողության մեկնարկից հետո 10 օրվա ընթացքում ոչնչացրել կամ վնասել են Իրանի ռազմածովային ուժերի ավելի քան 50 նավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում:

Նաև նշվում է, որ գործողության ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական 5000 թիրախի։

Ըստ հաղորդագրության՝ մեծ քանակությամբ մարտավարական ինքնաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և հակաօդային պաշտպանության միջոցներից բացի, գործողության մեջ ներգրավված են եղել ռազմավարական ռմբակոծիչներ, այդ թվում՝ B-1, B-2, B-52, որոնք հզոր հարվածներ են հասցրել Իրանի՝ բալիստիկ հրթիռների պահպանման և արտադրության առավել պաշտպանված օբյեկտներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայաններին, հետախուզական օբյեկտներին, ՀՕՊ համակարգերին և այլն։

Add new comment