Նախիջևան

Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Սահմանադրության նախաբանից հանվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հիշատակումները:

Սահմանադրության մեջ ներառված նոր՝ 3-1 հոդվածը սահմանում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչությունը հանդիսանում է գործադիր մարմին և կատարում է Ադրբեջանի նախագահի կողմից որոշվող խնդիրները: Լիազոր ներկայացուցչությունը գլխավորում է լիազոր ներկայացուցիչը, ով նշանակվում և ազատվում է պաշտոնից նախագահի կողմից ու անմիջականորեն ենթարկվում է նրան:

Նոր՝ 28-1 հոդվածը սահմանում է Ադրբեջանի նախագահի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի արձակման հիմքերը՝ 31 պատգամավորի պահանջով, կամ Գերագույն Մեջլիսի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում:

Add new comment