հորմուզ

Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն

Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։ Այս մասին CBS հեռուստաալիքին հայտնել է ամերիկյան հետախուզության աղբյուրը։

Հաղորդվում է, որ Իրանն օգտագործում է ոչ մեծ նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է 2-3 ական փոխադրել։

Հորմուզի նեղուցի ականապատումը կարող է ամբողջությամբ արգելափակել լցանավերի մուտքը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20 տոկոսը, հաղորդում է CBS-ը։

Իրանի տրամադրության տակ եղած ականների ճշգրիտ քանակը հայտնի չէ, սակայն խոսքը կարող է գնալ ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Իրանի արտադրության 2-6 հազար միավորի մասին:

 

Add new comment