«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել
«Հրապարակը» զրուցել է Արտաշես սարկավագ Աջապահյանի հետ։
- Ինչպե՞ս են Միքայել սրբազանի առողջական վիճակն ու ինքնազգացողությունը։
- Լավ է, փառք Աստծո, արդեն ապաքինվում է վիրահատությունից հետո։ Լավ զգալը հարաբերական է, քանի որ, ճիշտ է` ԱԱԾ-ում պայմաններն ավելի վատ էին, բայց այնտեղ էլ մարդկանց հետ շփումն էր ավելի շատ, թույլտվություն կար, որ ամսական գոնե 2 անգամ 4-5 հոգի այցելեին սրբազանին։ Բացի դրանից, նաեւ կարող էին պատգամավորներն այցելել, իսկ տնային կալանքի պարագայում այցելությունները փակված են` ոչ ոք չի կարող այցելել, բացի այն 4 անձանցից, որոնց դատարանն է թույլտվություն տվել։ Այդ առումով ավելի մեկուսացած է, եւ մարդը մեկուսանալուց դժվար թե իրեն լավ զգա: Սրբազանի ուժը, զորությունը, այն, որ Աստված սրբազանի հետ է, բնականաբար, օգնում են, որ նա այդ ամեն ինչը տանի։ Աստված մեզ հետ է, ամեն բան էլ կհաղթահարենք: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, կապրի։
- Ստեփան Ասատրյանը՝ նախկին կարգալույծ քահանան, վերջերս Միքայել սրբազանի հասցեին հերթական զրպարտությունն է արել, իբրեւ թե սրբազանը կին ու դուստր ունի։
- Լսել եմ, ցավոք սրտի, արդեն պետական քաղաքականություն են դարձել բամբասանքը, զրպարտությունը, հայհոյանքը եւ բավական լայն ծավալում են ստացել հասարակության մեջ, նաեւ դարձել են ընդունելի մի բան, ինչը շատ վատ է: Շատ ցավալի է, անպատասխանատվությունը մարդկանց համար դարձել է քաղաքականություն, որովհետեւ հիմա ասում են բաներ, որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Եվ ինչ ուզում, ասում են, ասելուց հետո էլ ասում են՝ եթե սխալ է, թող հերքեն։ Այսինքն՝ այս հիմարությունը, վերջիվերջո, պիտի ավարտվի։ Ի՞նչ է նշանակում մարդուն բամբասել, զրպարտել եւ ասել՝ հերքի, այսինքն՝ այդ մարդը պիտի իր բանուգործը թողնի ու, այսպես ասած, ամեն շան հաչոց հերքի՞։ Բնական է, այդ հերքելն էլ մարդու կյանքից ժամանակ ու միջոցներ է տանում։ Այսինքն՝ այս հիմարությունը մենք պետք է դադարեցնենք, եթե ուզում ենք իրոք հզոր պետություն ունենալ, այս բամբասանքին, բանսարկությանը վերջ դնելու համար, միանշանակ, պետք է հրաժարվենք դրա աղբյուրից, որը մի անձ է, ինչքան էլ որ ուզենանք այլ ուժեր եւս տեսնել։ Ամեն դեպքում, ներկայում մի անձ է եւ իր շուրջը համախմբված մի խումբ անձինք, որոնք զրպարտությունն ու բամբասանքը դարձրել են պետական քաղաքականության գործիք։
Ամբողջական հոդվածը` այստեղ։
Add new comment