Մենք չենք հրաժարվի նաhատակների արյшն համար վրեժխնդրությունից. հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը. Իրանի նոր գերագույն առաջնորդ
Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից։ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, ժողովրդին ուղղված ուղերձում է փոխանցել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:
«Մենք հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները, և մենք անխուսափելիորեն կշարունակենք: Տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները պետք է անհապաղ փակվեն։ Հակառակ դեպքում, այդ բազաները կդառնան հարձակման թիրախ»,- հայտարարել է Մոջթաբա Խամենեին:
Ավելի վաղ հայտարարել ենք, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես կգա իրանցիներին ուղղված առաջին ուղերձով:
Add new comment