Վարուժան

Չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Խաղաղության վկաները». մաս N

Մինչ երեկ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը փաստացի հայտարարում էր Հայաստանում ու հայերի կողմից (այդ թվում՝ գիտնականների) Արցախի ու մեր ժողովրդավարական իրավունքների մասին խոսելու վրա պետական արգելքի մասին և մեզ բենզին ծախելու համար զուգահեռ շնորհակալություն հայտնում ընդամենը մի քանի տարի առաջ հազարներով հայ տղերքի գլխատող Ալիևին, Թուրքիայում՝ երբեմնի հայկական Էրզրում (Կարին) քաղաքում պետական մակարդակով ու մեծ շուքով նշվում էր «հայ հրոսակների» կողմից կազմակերպված «թուրքերի աննախադեպ ցեղասպանության» ու քաղաքի «ազատագրման» օրը։

Իմիջիայլոց, այսօրվա տրամաբանության շարունակման պարագայում չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար։

Բանաձևը նույնն է. ինչքան հանձնվենք, լռենք, էնքան հանձնելու, լռեցվելու ու կորցնելու ենք։

 

Add new comment