Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ

Իրանի բալիuտիկ հրթիռների արտադրության ողջ պոտենցիալը ոչնչացված է. Հեգսեթ

Իրանին հասցված հարվածներով ոչնչացվել են այդ երկրի՝ բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները, հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը։

«Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ողջ պոտենցիալը ոչնչացված է: Յուրաքանչյուր ընկերություն, որն արտադրում է որևէ բաղադրիչ այդ հրթիռների համար, փաստացի ջախջախված է. շենքերը, համալիրները և գործարանային հոսքագծերը ողջ Իրանում ավերված են: Մենք խոցում և ոչնչացնում ենք այն հրթիռները, որոնք նրանք դեռ ունեն պահեստներում», - պնդում է Պենտագոնի ղեկավարը:

Add new comment