՞

Ղարաբաղի շարժումը Եթե շարունակում ենք, գնում ենք պատերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է. Փաշինյան

Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելո՞ւ ենք Ղարաբաղի շարժումը, թե՞ ոչ:

  Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, ՀՀ-ն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է, եկեք իմ հետևից:

Երբ որ մենք ասում ենք Արցախի Հանրապետություն, Արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժեք, հետևանք: Չկա որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունները հնչում են, լինի դա Եկեղեցում, լինի դա գիտական տրամաբանությամբ, հանրային տրամաբանությամբ, որ ինքը ինչ-որ մի պահի չբերի կոնֆլիկտի:

Ես հստակ ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, և մնացածը՝ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյանն ու մյուսները տեղավորվում են այս տրամաբանության տակ: Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- նշել է նա:

Add new comment