Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում
Իսրայելի պաշտպանության ուժերը պաշտոնապես հայտարարել են հարավային Լիբանանում թիրախային ցամաքային գործողության մեկնարկի մասին։
Վերջին օրերին 91-րդ դիվիզիայի ուժերը գործողություն են սկսել հարավային Լիբանանի հիմնական թիրախների դեմ՝ առաջնային պաշտպանական գոտին ընդլայնելու նպատակով։ Գործողությունը ներառում է ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում և տարածքում գործող զինյալների վերացում՝ սպառնալիքները վերացնելու և հյուսիսի բնակիչների համար լրացուցիչ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու համար։
Նշվում է, որ շարունակելու են գործողություններ ձեռնարկել «Հըզբոլլահ»-ի դեմ, որը միացել է Իրանի ահաբեկչական ռեժիմի արշավին, և թույլ չեն տա, որ վնաս հասցվի Իսրայելի քաղաքացիներին։
Add new comment