Կալլաս

ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարությունները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը, ինչը կարող է պահանջել Կարմիր ծովում եվրոպական «Ասպիդես» ռազմածովային գործողության մանդատի փոփոխություն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը Արտաքին գործերի խորհրդի նիստին:

«Գլխավոր թեման կլինի, թե ինչպես պահպանել Հորմուզի նեղուցը բաց», – ասել է նա։

«ԵՄ-ն առաքելություններ և գործողություններ ունի տարածաշրջանում։ Մենք ունենք «Ասպիդես» նավերը։ Մենք նախարարների հետ կքննարկենք այս առաքելության մանդատը ընդլայնելու հնարավորությունը։ Հարցն այն է, թե արդյոք ԵՄ երկրները պատրաստ կլինեն օգտագործել այս ռազմանավերը»,- ասել է Կալլասը՝ ընդունելով, որ «դա հեշտ չի լինի»։

Add new comment