Submitted by detq-editor on
333333

Բայդենի վարչակազմը փորձում է Իրանի հետ ժամանակավոր համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ժամանակավոր համաձայնության գալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Axios» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ կառավարությունը եվրոպացի և իսրայելցի գործընկերների հետ քննարկել է Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի հարցը։ Հնարավոր համաձայնությունը ներառում է որոշ պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի որոշ բաժինների սահմանափակման դիմաց:

Լրատվամիջոցը հայտնում է, որ իսրայելցի 10 պաշտոնյայից ստացված տեղեկության համաձայն՝ հունվարին Բայդենի վարչակազմն այս ծրագիրը սկսել է քննարկել և այդ մասին տեղեկացրել է Իսրայելին, Ֆրանսիային, Գերմանիային ու Մեծ Բրիտանիային:

Կայքը, հղում անելով արևմտյան դիվանագետներին ու ամերիկացի փորձագետներին, հայտնել է, որ համաձայնագրով, հակաիրանական պատժամիջոցների մի մասի վերացման դիմաց, Իրանից ակնկալվում է միջուկային ծրագրի մասնակի սահմանափակում, հատկապես ուրանի 60 տոկոս հարստացման ծրագրի դադարեցում: Բացի դրանից՝ լրատվական գործակալությունը հավելել է, որ իրանական կողմը տեղյակ է այս քննարկումների մասին, սակայն մերժել է առաջարկը:

Add new comment