Մոջթաբա

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե երբ է նոր գերագույն առաջնորդը ներկայանալու հանրությանը

Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կներկայանա այն ժամանակ, երբ ինքը և իր գրասենյակը նպատակահարմար կհամարեն։

«Նա առողջ է, նա ղեկավարում է»,- ասել է Խաթիբզադեն Sky News-ին տված հարցազրույցում։

Պաշտոնյան պատասխանել է այն հարցին, թե ինչու նոր առաջնորդը դեռևս հանրությանը չի հայտնվել։

«Երբ նա կամ իր գրասենյակը որոշեն դա անել, նրանք կանեն դա»,- հավելել է նա։

Փոխնախարարն ընդգծել է, որ իրանցիները չեն թաքնվում։

 

Add new comment