Submitted by detq-editor on
1

Իրանի զինված ուժերի ամենամեծ ձեռքբերումն անվտանգությունն է․ Իրանի ԳՇ պետ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ նախորդ տարի երկրի ԶՈՒ-ի ամենամեծ ձեռքբերումն անվտանգությունն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Բաղերին շեշտել է, որ Իրանի զինուժը նախորդ տարի կարևոր քայլեր է ձեռնարկել երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նա այս համատեքստում կարևորել է հատկապես Սպահանում լրտեսության և ահաբեկչական գործողությունների կանխումը, որոնք կարող էին երկրին լուրջ վնասներ հասցնել։

«Իրաքի հյուսիսում հակահեղափոխական ուժերի դիրքերի հրթիռակոծումը, բանակի ռազմածովային ուժերի նավատորմի գործուղումն աշխարհի տարբեր կետեր, մի շարք զորավարժությունների անցկացումը, բազմաթիվ արբանյակների արձակումը և տեղակայումը Երկրի ուղեծրում, Մաշհադում ու Սպահանում լրտեսության և ահաբեկչական գործողությունների կանխումն այն քայլերից էին, որոնք ուղղված էին երկրի անվտանգության ապահովմանը»,- շեշտել է Բաղերին:

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Պաղեստինում տիրող խառնաշփոթ իրավիճակը փոքր միջադեպ չէ: Ըստ նրա՝ Իսրայելի ղեկավարը յոթ անգամ զգուշացրել է, որ երկիրը փլուզվում է՝ նշելով, որ նա չի տեսնի իր ութերորդ նախազգուշացումը։

Add new comment