Պակիստան

Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին․ կա 400 զոհ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Պակիստանի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի, առնվազն 250-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է TOLO news-ը՝ հղում անելով Աֆղանստանի կառավարության փոխխոսնակ Համդուլլահ Ֆիտրատին։

Ավելի վաղ հաղորդվել էր 250 զոհի մասին։

Երկուշաբթի երեկոյան TOLO news plus-ը հաղորդել է, որ Քաբուլի տարբեր հատվածներում լսվել են պայթյուններ և կրակոցներ։

Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Պակիստանը հարվածել է մայրաքաղաքում գտնվող վերականգնողական կենտրոնին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

 

Add new comment