Հեզբոլլահ

Իսրայելը հայտարարել է մեկ օրում «Հեզբոլլահի» 20 մարտիկի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրվա ընթացքում Լիբանանի հարավում սպանել է «Հեզբոլլահ» շարժման 20 զինված անդամի։

Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:

«Անցած օրվա ընթացքում լիկվիդացվել է ավելի քան 20 ահաբեկիչ, իսկ զորքերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահին» պատկանող տասնյակ ռազմական կառույցների: Բացի այդ, զորքերը առգրավել են բազմաթիվ զենքեր, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ, զինամթերք, որսորդական հրացան և այլ ռազմական սարքավորումներ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Զինվորականները հստակեցրել են, որ չորեքշաբթի օրը երկու առանձին միջադեպերի ժամանակ իսրայելական զորքերը հայտնաբերել են «Հեզբոլլահի» զինված ջոկատներ։ Դրանցից մեկի ժամանակ հակառակորդը փորձել է հակատանկային հրթիռ արձակել իսրայելական ուժերի դիրքերի ուղղությամբ: Արագ գործողության շնորհիվ զինվորները ոչնչացրել են հինգ ահաբեկիչ։

 

Add new comment