Կատարում հրթիռային հարձակումից հետո կասեցվել է գործարանի աշխատանքը
Իրանի հրթիռակոծումից հետո Կատարի Ռաս Լաֆան բնակավայրում դադարեցվել է հեղուկ սինթետիկ վառելիք արտադրող աշխարհի ամենամեծ՝ Pearl GTL գործարանի աշխատանքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գործարանը տնօրինող Shell բրիտանա-հոլանդական նավթագազային խոշոր ընկերությունը։
Հրթիռակոծման արդյունքում ծագած հրդեհից մարտի 18-ին վնասվել էր ձեռնարկության երկու արտադրամասերից մեկը։ Pearl GTL-ը մինչև այդ աշխատում էր ոչ ամբողջական ծավալով՝ Հորմուզի նեղուցի շրջափակմամբ
Գործարանը հնարավորություն ունի վերամշակել օրական մինչև 1.6 միլիարդ խորանարդ ֆութ գազ՝ այն վերածելով 140 հազար բարել հեղուկ վառելիքի։
Add new comment