Submitted by Անի Երյան on
Ես նրան առաջնորդ չեմ համարում, ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը սպանվի, ոչ ոք հիմա այդ պաշտոնը չի ուզում, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին։  «Նա անհասանելի է, ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ։ Նրան նույնպես չեն տեսել, նրա հետ ինչ-որ բան է կատարվում։ Ես նրան առաջնորդ չեմ համարում», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։  Թրամփը նշել է, որ այս պահին Իրանի հետ համաձայնության շատ կետեր կան՝ մոտ 15։  «Նրանք միջուկային զենք չեն ունենա՝ սա առաջին կ

Ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը uպանվի․ ես նրան առաջնորդ չեմ համարում․ Թրամփ

Ես նրան առաջնորդ չեմ համարում, ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը սպանվի, ոչ ոք հիմա այդ պաշտոնը չի ուզում, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին։

«Նա անհասանելի է, ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ։ Նրան նույնպես չեն տեսել, նրա հետ ինչ-որ բան է կատարվում։ Ես նրան առաջնորդ չեմ համարում», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ այս պահին Իրանի հետ համաձայնության շատ կետեր կան՝ մոտ 15։

«Նրանք միջուկային զենք չեն ունենա՝ սա առաջին կետն է։ Սրանք առաջին, երկրորդ և երրորդ կետերն են։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա՝ նրանք համաձայնել են դրան»։

 

Add new comment