Ադրբեջանական բանակում կրակային պատրաստության գործնական պարապմունքներ են անցկացվել
Ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերն անցկացրել են մեքենա վարելու և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անձնակազմերը կատարել են մարտական մեքենաների վերահսկման դժվարին տեղանքում առաջադրված խնդիրները, ստանդարտ զինատեսակներից հակառակորդի կեղծ թիրախները ոչնչացնելու առաջադրանքները։
Դասընթացների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է զինծառայողների գիտելիքների ու հմտությունների, նրանց մարտական հմտությունների կատարելագործմանը։
Վարժանքների անցկացման տեղանքի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում։
Add new comment