Submitted by H.Aslanyan on
Թաթոյան

Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան

Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխուժումները, ինչը և մենք ապացուցեցինք։ 

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագիրը։

«Մեր անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի ներդրումը և իրագործումը։ Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, երբ երկիրը ամբողջությամբ աշխատելու է պաշտպանության համար․ պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը։ Քաղաքացիները հստակ կունենան վերաբաշխումներ և կաշխատեն հանուն երկրի պաշտպանության»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, թե սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնելու ու գնան բանակ։

«Բոլորը հստակ իմանալու են իրենց դերը, այլ ոչ թե զբաղվելու են ինքնագործունեությամբ»,- ընդգծեց նա։

Add new comment