Ռուսաստանից մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ է ժամանել ադրբեջանա-իրանական սահմանի անցակետ
Ռուսաստանից Իրան ուղարկված երրորդ մարդասիրական օգնության շարասյունը ժամանել է Ադրբեջան-Իրան սահմանին գտնվող Յուգ-Աստարա անցակետ։ Ըստ APA-ի տարածաշրջանային թղթակցի՝ յոթ բեռնատարից բաղկացած մարդասիրական շարասյունը 140 տոննա սննդամթերք է տեղափոխել։
Մաքսազերծումից հետո բեռնատարները կուղարկվեն Իրան Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով։
Նշենք, որ երեկ երեկոյան Աստարայի երկաթուղային սահմանային անցակետով Իրան է ուղարկվել նաև 31 վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում էր ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն։
Add new comment