Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին եւ ՀՀ Կառավարությանը
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին։
«ՀՀ Կառավարության եւ ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։
Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը եւ եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,– գրել է նախարարը X–ի իր միկրոբլոգում։
Add new comment