Submitted by H.Aslanyan on
Փաշինյան

Մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակայնորեն հայտարարել է դրա մասին

Ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ, որ սա բավական ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության համար, որը ես միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ Ղարաբաղի հարցով մենք բազմիցս ենք դա քննարկել, հիմնականում աշխատանքային ձևաչափով։

Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետև 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ»,-նշել է նա։

 

Add new comment