Submitted by H.Aslanyan on
Ատոմակայան

Եթե Երևանը մինչև 2026-ի ավարտը նոր ատոմակայան չկառուցի՝ կարող է էներգետիկ դեֆիցիտի առաջ կանգնել

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Երևանը չորոշի մինչև 2026 թվականի վերջը նոր ատոմակայան կառուցել, ապա կարող է ազգային էներգետիկ դեֆիցիտի առաջ կանգնել։

Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը չի խոսում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու մասին։

«Նոր ատոմակայանի նախագծման, կառուցման և շահագործման ցիկլը սովորաբար տևում է մոտ 10 տարի։ Մենք հասկանում ենք, որ եթե մինչև այս տարվա վերջ նոր կայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի, ապա տեսանելի ապագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Մեծամորի ատոմակայանը կփակվի, իսկ նոր կայանը դեռ կառուցված չի լինի: Մենք նաև համոզված ենք, որ Հայաստանին անհրաժեշտ տեխնոլոգիաներ ունի միայն Ռուսաստանը»,- նշել է նա։

Add new comment