Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ
Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռները, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից: Այս մասին հայտնել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Քասեմ Հաշեմը:
«Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ»,- հայտարարել է Հաշեմը, որն Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ է։ Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ, հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմում ծավալված իրադարձությունների»։
Հինգշաբթի՝ ավելի վաղ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Լիբանանի տարածքից՝ Իսրայելի հյուսիսում թիրախավորելով հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանային բնակավայրերն ու քաղաքները:
Ականատեսները հայտնել են, որ Սուր քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրը գնդակոծելուց հետո իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Լիբանանի հարավային շրջանների վրայով։
Add new comment