Submitted by H.Aslanyan on
Թրամփը լուրջ կերպով դիտարկում է Միացյալ Նահանգների դուրս գալը ՆԱՏՕ-ից այն բանից հետո, երբ դաշինքը չմիացավ Իրանի դեմ իր պատերազմին: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:   Հարցին, թե արդյոք նա կվերանայի ԱՄՆ անդամակցությունը դաշինքին հակամարտությունից հետո, Թրամփը պատասխանել է.  «Օ՜, այո, ես կասեի, որ դա վերանայման փուլից էլ դուրս է։ Ինձ երբեք ՆԱՏՕ-ն չի տպավորել։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են, և ի դեպ, Պուտինը նույնպես դա գիտի»։  Առանձնացնելով Մեծ Բրիտանիան՝ Ա

Թրամփը սպառնում է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին սպառնացել է հարվածել և ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը «դեռ չեն էլ սկսել ոչնչացնել այն ամենն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդիվ կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները»,- սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նա հավելել է՝ Իրանի ղեկավարությունը «գիտի՝ ինչ պետք է արվի, և դա պետք է շատ արագ արվի»։

Թրամփի այս հայտարարությունից առաջ ԱՄՆ-ն հարվածել էր Քարաջ քաղաքը Թեհրանին կապող կամրջին, ինչի հետևանքով սպանվել է ութ և վիրավորվել մոտ 100 մարդ:

Add new comment