Submitted by H.Aslanyan on
ՌԴ

Ռուսաստանը Իրանին է փոխանցել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը

Ռուսական հետախուզությունն Իրանին է տրամադրել Իսրայելի տարածքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների 55 կրիտիկական թիրախի մանրամասն ցանկը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

Զեկույցը, որն ընդգծում է Մոսկվայի և Թեհրանի միջև խորացող ռազմական և հետախուզական համագործակցությունը, տեղեկացնում է, որ փոխանցված տեղեկատվությունն Իրանին հնարավորություն է տալիս ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի էներգահամակարգին:

Ըստ ստացված տվյալների՝ թիրախավորված վայրերը բաժանված են երեք կատեգորիաների՝

Կրիտիկական արտադրական օբյեկտներ,

Տեղական ենթակառուցվածքներ,

Խոշոր քաղաքային և արդյունաբերական էներգետիկ հանգույցներ:

Add new comment