Իշխանության մեջ իշխանության դեմ աշխատողներն ավելի էֆեկտիվ են աշխատում, քան ընդդիմությունը կարող էր անել
Մկրտիչ Գայրանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Իշխանության մեջ իշխանության դեմ աշխատողներն ավելի էֆեկտիվ են աշխատում՝ քան ընդդիմությունը դա կարող էր անել։ Նախընտրական շրջանում «ՆԶՊ» առարկայի «անվանափոխության» գործընթացը դրա վառ ապացույցն է։ Ըստ էության սա անվանափոխություն չէ, առարկան ոչ թե անվանափոխվում է, այլ փոխարինվում է այլ՝ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով, որը թեև կազմված է լինելու «ՆԶՊ»-ի մի քանի բաժիններից բայց բացակայելու են ռազմագիտական ուղղվածության թեմաները։
«Անվտանգ կենսագործունեություն» առարկան դպրոցում անցնելու են 5-11 դասարաններում մեկ կիսամյակ (հիմա «ՆԶՊ»-ն անցնում են 8-12-րդ դասարաներում՝ տարեկան 34 ժամ), և ժամերը կիսով չափ կրճատվելու են՝ դառնալով տարեկան 17 ժամ։ Իմ ունեցած տվյալներով նոր առարկայի ծրագրում չի լինելու շարային պատրաստության բաժինը, իսկ կրակային պատրաստության բաժնից կհանվի ավտոմատի և հրաձգության մասին թեմաները։
Կասկած չկա ընտրություններից առաջ նման փոփոխությունները բացասական կազդեն իշխանության վարկանիշի վրա և քաղաքական շահարկումների լայն ասպարեզ կբացեն ընդիմության համար։
Add new comment