Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Հորմուզի նեղուցը բացվում է նրա թույլտվությամբ. թյուրքագետ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը.
ՀՐԱԴԱԴԱՐ
Եթե իսկապես ԱՄՆ և Իրանի միջև այս գիշեր բանակցված երկշաբաթյա հրադադարը պահպանվի, ապա դրանից շահելու է առավելապես Իրանը` ոչ միայն մեծացնելով բանակցային կողմերի շրջանակը, այլև բարձրացնելով զինված գործողությունների վերսկսկման գինը ԱՄՆ ու Իսրայելի համար:
Իսկ բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Հորմուզի նեղուցը բացվում է Իրանի թույլտվությամբ: Մի բան, որ չկար պատերազմից առաջ:
Պատերազմները առաջադեմ զենքի մասին չեն, դրանք այդ զենքը աշխատացնող համակարգերի ու աշխատացնելուն պատրաստ էլիտաների կամքի ու դիմադրողականության մասին են: Իրանը դա ցույց տվեց փայլուն կերպով վերջին 1,5 ամիսների ընթացքում:
Մնում է սովորել այս դասը:
Add new comment