Submitted by Անի Երյան on
ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Իրանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, պնդում է իրանական Press TV հեռուստաալիքը  «Խախտելով հրադադարը՝ ամերիկա-իսրայելական ուժերը հարձակվել են Լավան կղզու նավթավերամշակման գործարանի վրա»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։  Ավելի վաղ Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերությունը հայտարարել էր, որ չորեքշաբթի առավոտյան իրանական Լավան կղզու նավթավերամշակման օբյեկտները ենթարկվել են հակառակորդների հարձակմանը, սակայն ընկերությունը չ

ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են hրադադարը. Press TV

ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Իրանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա: Պնդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

«Խախտելով հրադադարը՝ ամերիկա-իսրայելական ուժերը հարձակվել են Լավան կղզու նավթավերամշակման գործարանի վրա»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերությունը հայտարարել էր, որ չորեքշաբթի առավոտյան իրանական Լավան կղզու նավթավերամշակման օբյեկտները ենթարկվել են հակառակորդների հարձակմանը, սակայն ընկերությունը չէր հստակեցրել, թե ով է իրականացրել հարձակումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարել էր Իրանի հետ երկու շաբաթով կրակի դադարեցման համաձայնության հասնելու մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարել էր Հորմուզի նեղուցի բացման մասին, որին բաժին է ընկնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։


 

Add new comment