Submitted by H.Aslanyan on
Գզոյան

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը։

«Հայաստանի վրա ճնշում է գործադրվում մի շարք ազդեցիկ անձանց, պետությունների և լավ ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից՝ պարտադրելու փաստացի ցեղասպանությունը ժխտող ազգային նարատիվ՝ ավելի ուժեղ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» խոստումների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը կամ Թուրքիան փոխել են իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Որպես օրինակ բերվում է Իսրայելի հետ կապված իրավիճակը, որտեղ անպատժելիությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային ապակայունացման։
 

Add new comment