Իշխանության կեղծ քարոզն ու երազանքը` ապրել ադրբեջանցու հետ կողք կողքի` «խաղաղության մեջ»
Ֆեյսբուքյան օգտատեր Գեդեոն Սիմոնյանը իր էջում գրառում է կատարել` կցելով լուսանկար:
«Ուրեմն 200 հազարից ավել հետևորդ ունեցող լրատվականը նման տեսանյութ է պատրաստում ու սա չէր կարող չլինեն իշխանության բարձր հովանու ներքո։
Այ սա է նրանց քարոզն ու երազանքը, այ սրա համար են նրանք եկել իշխանության ու իրենց բարեկամ ալիև էրդողան զույգի հետ փորձելու են պահեն իշխանությունը։
Ես չեմ հանդուրժելո ոչ մի ադրբեջանցու, որ ապրի իմ հարևանությամբ, ցանկացած գնով դրա դեմն առնելու եմ»։
Հ.Գ.: Թուրք-ադրբեջանական տանդեմի բացահայտ հովանավորչությունը վայելող այսօրվա իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ակտիվ քարոզչություն է անում Ադրբեջանի հետ իբրև արդեն հաստատված խաղաղության մասին, խոսում երկկողմ շահավետ առևտրի, սահմանների բացման, հարևանությամբ համակեցության մասին։ Սակայն իշխանության ներկայացուցիչները և խաղաղության մասին թմբկահարողները հավանաբար մոռացել են պատմությունը և Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունը: Իսկ օրինակները բազմաթիվ են. հիշենք Հունգարիայում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին և թե ինչպես նրան Ադրբեջան արտահանձնելուց հետո հերոսի կոչում տվեցին գործած ոճիրի համար, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եզդի Քյարամ Սլոյանին գլխատելու, 2022 թվականի Ջերմուկի պատերազմի ժամանակ հայ կին զինծառայողին խոշտանգելու, մարմնի մասերը կտրելու մասին. բազմաթիվ են ադրբեջանցիների ոչ միայն ռազմական հանցագործությունները։
Թշնամին այսօր ժամանակավորապես օկուպացված Արցախում մշակութային ցեղասպանություն է իրագործում` փորձելով իսպառ ջնջել հայկական դարավոր մշակույթի հետքը, պղծում է գերեզմանները, ավերում վանքերն ու եկեղեցիները։
Աշխարհի առջև խաղաղասեր ջանալ երևացող Ադրբեջանում անընդհատ հակահայ քարոզչություն է տարվում սկսած մանկապարտեզներից` երեխաներին սովորեցնում են, որ հայը թշնամի է և զավթել է Ադրբեջանի պատմական տարածքները, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական հայրենիք` փաթեթավորվելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթով։ Առաջ է քաշվում իբրև թե իրենց «պատմական հայրենիք» վերադարձի թեման։
Հիշենք Արցախի 9-ամսյա շրջափակումը, երբ թշնամին անողոքաբար փորձում էր սովի մատնել 100 հազարից ավելի հայերի։
Չմոռանանք նաև Բաքվում պահվող հայ քրիստոնյա գերիների, նրանց կեղծ դատավարությունների, խոշտանգումների մասին, որոնց միակ մեղքը քրիստոնյա և հայ լինելն է:
Օրինակները բազում են, հետևությունը` մեկը. ադրբեջանցու հետ խաղաղ գոյակցել հայը չի կարող, քանի որ թշնամու համար ստեղծագործ, արարող, պատմություն ու մշակույթ ունեցող, աշխարհին բազում տաղանդներ տված հայի գոյության փաստն ինքնին անընդունելի է։
Add new comment