Submitted by H.Aslanyan on
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևորագույն որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին X-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։   ՀՀ վարչապետը բարձր է գնահատել նաև գործադրված միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի կողմից իրականացված առաքելությունը։  «Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի կողմից գործադրված, և հաստատակամորեն հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի՝ բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղ

ՀՀ բանակը սննդի, հագուստի, սպառազինության, բարոյահոգեբնական առումով ավելի լավ վիճակում չի եղել

Հայաստանի բանակը պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել:

Տասնյակ մարդիկ ինձ մոտեցել են, որպեսզի շնորհակալություն հայտնեն բանակում տիրող իրավիճակի և բարեփոխումների համար: Պաշտպանության նախարարությունը ընդունել է բանակի կերպափոխման տեսլականը, և այդ տեսլականը քայլ առ քայլ իրականացվում է:

Մնացածը՝ ով ինչ քաղաքական նկատառումով կասի կարևոր չէ, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները և նրանց ծնողների արձագանքը»,- նշել է նա:

Add new comment