Submitted by D.Guyumjyan on
22

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ սիոնիստներին շփոթեցրել է իսլամական աշխարհի մերձեցումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին -խմբ.) շփոթեցրել է իսլամական աշխարհի մերձեցումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Իրանի արտգործնախարարը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի վրա Իսրայելի ոստիկանության կողմից իրականացված հարձակումը սիոնիստական ռեժիմի շփոթության նշանն է: «Ալ-Աքսա մզկիթում գտնվող հավատացյալների վրա Իսրայելի կեղծ ռեժիմի զինվորների գիշերային հարձակումը և մզկիթի անարգումն ահաբեկչական ռեժիմի հանցագործությունների վրա աչք փակող իրավապաշտպանների լռության հետևանքն են»,- գրել է Աբդոլլահիանը:

Իրանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իսլամական աշխարհի մերձեցման ալիքը և ռեժիմի ներքին փլուզման հեռանկարը շփոթեցրել են սիոնիստներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի վաղ առավոտյան Իսրայելի ոստիկանական ուժերը  ներխուժել են մզկիթի տարածք և ուժ են կիրառել այնտեղ գտնվող հավատացյալների նկատմամբ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է։

Add new comment