Submitted by Անի Երյան on
Ռուսական կողմը դիվանագիտական խողովակներով կփոխանցի պատասխանը ադրբեջանցի գործընկերներին:

Ռուսական կողմը դիվանագիտական խողովակներով կփոխանցի պատասխանը ադրբեջանցի գործընկերներին

Ռուսական կողմը դիվանագիտական խողովակներով կփոխանցի պատասխանը ադրբեջանցի գործընկերներին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի Կրեմլում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ էր արել  «դադարեցնել ղարաբաղյան թեմայի օգտագործումը քաղաքական քննարկումներում»: 

Հայտարարության մեջ ասվում էր, որ Պուտինն ու Փաշինյանը շոշափել են հարցեր, որոնք «վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին»:

Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը եւ անձամբ Ռուսաստանի նախագահը առանցքային դերակատարում են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Մենք հետեւողականորեն ձգտել ենք ստեղծել անհրաժեշտ պայմաններ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում այս առավել զգայուն եւ բարդ հարցի լուծման համար: Հենց մեր ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել արյունահեղության դադարեցմանը 2020 թվականի աշնանը», - հիշեցրել է նա:

Զախարովայի խոսքով՝ Մոսկվայի մասնակցությունը ի վերջո թույլ տվեց սկսել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը՝ «բոլոր հիմնական ուղղություններով՝ բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»:

«Այո, դեռ շատ բան կա անելու հայ-ադրբեջանական կարգավորմանը անդառնալի բնույթ հաղորդելու համար, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնումը, պետական սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան, երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության ամրապնդումը: Այսուհետ եւս Բաքվին եւ Երեւանին կցուցաբերենք այն աջակցությունը, որը պահանջված կլինի», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: 

Add new comment