Submitted by H.Aslanyan on
Պետեր

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Վիկտոր Օրբանը պարտվել է ընտրություններում։

Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։

«Ընտրության արդյունքները վերջնական չեն, բայց իրավիճակը հասկանալի է և հստակ, - ապրիլի 12-ի երեկոյան աջակիցների առջև հայտարարել է Օրբանը, - Ընտրության արդյունքը մեզ համար ցավալի է բայց հստակ։ Կառավարելու պատասխանատվությունը և հնարավորությունը մեզ չի տրվել։ Ես շնորհավորել եմ հաղթողին»։

Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ՝ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մադյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։

Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը, հայտարարել է  Պետեր Մադյարը՝ հավելելով, որ առանց կիրակի օրը ընտրատեղամասեր եկած և քվեարկածների սա հնարավոր չէր լինի։

«Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել:

Add new comment