Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Արեգ Քոչինյան
Այս պահի դրությամբ խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը ՀՀ-ի խորհրդարանական ընտրություններ են, եթե ընտրությունները լինեին Ադրբեջանում, ենթադրում եմ՝ դա կլիներ փոփոխականը։
Այս մասին Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը։
«Իհարկե ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև, մեծագույն առումով, խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից»
Add new comment