Submitted by H.Aslanyan on
Իրան

Իրանի ծովային շրջափակում սկսելու ԱՄՆ որոշումն անօրինական է և ծովահենություն. իրանցի պաշտոնյա

Իրանի ծովային շրջափակում սկսելու ԱՄՆ որոշումն անօրինական է և հանդիսանում է ծովահենություն։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանցագործ Ամերիկայի սահմանափակումները միջազգային ջրերում նավերի ծովային տեղաշարժի նկատմամբ անօրինական գործողություն են և ծովահենության դրսևորում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ հաշվի առնելով պատերազմի ավարտից հետո Իրանի ժողովրդի և ազգային անվտանգության դեմ թշնամու շարունակվող սպառնալիքները՝ Իրանը վճռականորեն կհաստատի Հորմուզի նեղուցում տեղաշարժերի վերահսկման մշտական մեխանիզմ։

«Եթե Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների անվտանգությունը վտանգվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի»,- ընդգծել է Զոլֆագարին։

Add new comment