Իրանը պետք է ամբողջությամբ փոխանցի իր հարստացված ուրանը ամերիկյան կողմին. Վենս
ԱՄՆ-ն պնդում է, որ ապագայում Իրանը պետք է ամբողջությամբ փոխանցի իր հարստացված ուրանը ամերիկյան կողմին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ փոխնախագահի մյուս հայտարարությունները՝
Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է քայլեր՝ Հորմուզի նեղուցը բացելու ուղղությամբ։
Նեղուցը բացելուց հրաժարումը «արմատապես կփոխի» երկրների միջև բանակցությունների ընթացքը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացած բանակցություններում հաջողվել է հասնել «զգալի առաջընթացի»։
ԱՄՆ-ն հասել է իր նպատակներին Իրանում և կարող է սկսել ռազմական գործողության կրճատումը։
«Ես կգերադասեի ավարտել սա հաջող բանակցություններով»։
Add new comment